News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզության վարչության պետ Իգոր Կորոբովը ծանր հիվանդությունից հետո մահացել է 63 տարեկանում, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։  

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությունը, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի եւ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզության վարչությունը խորը ցավով հայտնում է, որ 2018 թվականի նոյեմբերի 21-ին կյանքի 63-րդ տարում ծանր ու տեւական հիվանդությունից հետո մահացել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզության վարչության պետ, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–գնդապետ Կորբով Իգոր Վալենտինովիչը»,–հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

Գերատեսչությունը ցավակցություն է հայտնել Կորբովի հարազատներին եւ մտերիմներին՝ շեշտելով, որ ռազմական հետախուզության ղեկավարի պաշտոնում նրա գործունեությունը նշանավորվել է պետական պարգեւներով, ինչպես նաեւ Ռուսաստանի հերոսի կոչմամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ