News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ինձ հայտնի չէ դեպք, որ Վալերի Օսիպյանը մարդ է ծեծել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ–ական Ալեն Սիմոնյանը։

«Ինձ անձամբ չի ծեծել պարոն Օսիպյանը, ես ցույցերի միշտ մասնակցել եմ։ Ինձ հայտնի չէ դեպք, որ պարոն Օսիպյանը մարդ է ծեծել, ես խնդրում եւ պահանջում եմ բոլորից, որ եթե մենք ասում ենք, որ այս ինչը մարդ է ծեծել, հրապարակեք այդ տեսանյութը։ Եթե պարոն Օսիպյանը նման հրահանգ է տվել, հրապարակեք այդ հրահանգը։ Պետք չի ընդհանրական գնահատական տալ, որ բոլոր Հանրապետականները վատ են, բոլոր ոստիկանները վատ են։ Հայաստանում տեղի է ունեցել սիրո եւ թավշյա հեղափոխություն։ Եթե ձեզ թվում է, որ ձեւերը չգիտենք բոլոր ոստիկաններին, բժիշկներին եւ ուսուցիչներին գործից ազատելու, դուք շատ սխալվում եք, բայց մենք չենք դնելու բոլորին ոչնչացնենք»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսում էր «ասֆալտին փռելու» մասին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որեւիցե մեկը չի խոսել ուսուցիչների մասին, խոսքը գնացել է այն լկտի մարդկանց մասին, որոնք իրենց վեր են դասում մյուս քաղաքացիներից»։

Տպել
Ամենաշատ