Նավթի համաշխարհային գները կրկին նվազում են, վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն էժանացել են 2,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 53,40 դոլար, փոխանցում է RT- ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նույնպես հունվարյան մատակարարումներով նվազել են 0,83 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,08 դոլարի: