News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Մենք ասում էինք տնտեսության համար կարեւորը օրինականությունն է, կարեւորը օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, կարեւորը արդարության միջավայրի ձեւավորումն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովին ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հեղափոխությունից հետո անընդհատ քաղաքական հարթակներում, երբ մեզ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, մենք առաջին հերթին կարեւորում էինք հենց երկրում սահմանադրականությունը։ Մեզ ասում էին չէ, տնտեսությունից, տնտեսությունից։ Մենք ասում էինք տնտեսության համար կարեւորը օրինականությունն է, կարեւորը օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, կարեւորը արդարության միջավայրի ձեւավորումն է»,–նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ խնդիրը պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է. «Հաջորդ խնդիրը, որին մենք բախվել ենք եւ շատ արագ արձանագրել ենք՝ պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է։ Դա ձեւակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որին մենք անխուսափելիորեն 2019 թվականի ընթացքում անդրադառնալու ենք»։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտում է՝ եթե իշխանությունը բոլոր լծակներն ու բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր ձեռքը, բնականաբար, ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է. «Խոսվեց հնարավորության մասին։ Մեր գաղափարախոսության առանցքային կետում հենց դա է։ Խոսեցիք քննադատության մասին, որ իշխանությունը չարեց սա, սա, սա։ Այս ընկալումը, իմ կարծիքով, ինչ–որ տեղ հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետեւ եթե իշխանությունը բոլոր լծակներն ու բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր ձեռքը, բնականաբար, ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման եւ նոր բաժնեմասեր գնելու հետ կապված  հարկ են համարել, որ պետք է վարչապետից ճշտեն՝ կո՞ղմ է, թե՞ դեմ է դրան, թուլ տալիս է թե ոչ։ Այսինքն՝ սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց մեր իրականությունն է եղել։ Այսօր մեր գաղափարախոսությունը դա է, որ ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման դերակատարությունն ու պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլեւ լինի հանրային տարբեր շերտերինը»։

Փաշինյանը նշեց՝ անհատական ջանքը մեզ համար եղել եւ մնում է առանցքային՝ բոլոր հանրային խնդիրների լուծման համար։  

Նրա խոսքով՝ կարեւոր է մարդկանց վարքի փոփոխությունը, ավելին՝ հենց վարքի փոփոխության շնորհիվ էլ հեղափոխություն է եղել։ «Երբ որոշել էինք փողոցները փակել, ես՝ լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության  ղեկավար՝ պառկել էի քաղաքային ավտոբուսի դիմաց, ինչ-որ առումով դա էլ է վարքի փոփոխություն, մի տղա վիճում էր հետս, ասում էր՝ դասի եմ, ագրեսիվությանը ագրեսիվությամբ չէի պատասխանում, եւ հաջորդ օրը կողքիս քայլող մի տղա ինձ ասաց՝ չե՞ք հիշում ինձ, երեկ ավտոբուսի մոտ ես էի ձեզ հետ վիճում։ Վարքի փոփոխությունը սա է, քաղաքական վարքի փոփոխություն տեղի է ունեցել, բայց տնտեսական վարքի փոփոխություն երբ տեղի ունենա, դա կլուծի տնտեսական հեղափոխության խնդիրը՝ սկսած նրանից հարկ վճարողը ինչպես է ընկալում իր կողմից հարկի վճարումը։ Հարկ վճարողի վարքագծի փոփոխությունը, հանրության ընկալումը գործարարի նկատմամբ ամենաառանցքային խնդիրներից մեկն է, որը պետք է լուծենք»։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ քաղաքականության մեջ պատգամավորների խնդրին. «Հանրությանը վերաբերմունքը գործարարների նկատմամբ երկար ժամանակ բացասական է եղել, քանի որ նրանք ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է։ Այս պրոցեսի արդյունքում գործարար՝ պետք է նշանակի՝ շատ ավելին, քան նշանակում է՝ պատգամավոր։ Գործարարի գործունեության արդյունքում մենք բոլորս շանս ենք ունենում ձեւավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական, միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները»։

Ելույթի վերջում էլ նա ընդգծեց՝ ժողովրդագրական խնդիրը մեր ամենակարեւոր խնդիրն. «Այս առումով՝ կասկածից վեր է, որ ժողովրդագրական խնդիրը մեր ամենակարեւոր խնդիրն է, եւ, եթե դա դնենք բնական աճի մեջ, այդ խնդիրը մի 15-20 տարի հետո նոր կլուծվի, եւ այս առումով կարեւորում ենք ներգաղթի գաղափարը։ Հույս ունենք, որ իրականության մեջ կտեսնենք կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթ, ոչ միայն ֆիզիկական անձանց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էփրիքոթ Կապիտալը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) գործընկերության համաձայնագրով ամրապնդում են կապերը
Այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանի կրթական համակարգի, ապագա մասնագետների պատրաստման մեջ ներդրում ունենալու մեր հանձնառությունը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է…
Ստանդարտ սահմանել՝ նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը. Փաշինյան
Ներկայացվել է, որ գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի...
Արգենտինան ՀՀ ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով. Պապոյան
Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է...
«Կանայք գյուղատնտեսությունում». ՖԻՆՔԱ Հայաստանի՝ կանանց կարողությունների զարգացմանն ուղված հերթական նախագիծը
ՖԻՆՔԱ միջազգային ցանցը այս տարի նշում է իր 25-ամյա հաջող գործունեությունը Հայաստանում...
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Ամենաշատ