News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվեց խոսքի եւ հավաքների ազատության ապահովման հարցում բարձրագույն ցուցանիշի հասնել: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Եվրոպացի դիվանագետը հույս  հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի իշխանությունները կկարողանան նվազագույնի հասցնել ատելությունը, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը, բացասաբար է ազդում քաղաքական մշակույթի վրա: «Հուսով ենք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի ձեւավորել ամենաբարձր չափանիշի ժողովրդավարություն», - ասաց Սվիտալսկին:

Պատասխանելով Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին ունեցած իր տպավորությունների մասին հարցին, Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ այժմ Հայաստանում մարդիկ ավելի ազատ են: Դեսպանի խոսքով, այս համատեքստում մեծ նշանակություն ունեն լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական դասը:

Հարցին, արդյոք  Հայաստանում ինքնագրաքննություն կա, դեսպանն ասաց, որ այդ մասին պետք է լրագրողներին հարցնել: Ըստ Սվիտալսկու, Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքի համար նոր օրենսդրություն եւ մթնոլորտ է պետք: ԵՄ-ն պատրաստ է լրատվամիջոցների համար նոր միջավայրի ստեղծմանը նպաստել, որը ազատ աշխատանք կապահովի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ