News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2018 թվականին միջին համաշխարհային ջերմաստիճանը դիտարկումների պատմության մեջ ամենատաքը կդառնա, այս միտումը պահպանվում է չորրորդ տարին անընդմեջ: Այս մասին նշվում է Համաշխարհային օդերեւութաբանական ծառայության (WMO) 2018 թվականի կլիմայի վիճակի մասին հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաշխարհային օդերեւութաբանական ծառայության տվյալների համաձայն, այս տարի պահպանվում է տաքացման երկարատեւ միտումը եւ միջին համաշխարհային ջերմաստիճանը, ամենայն հավանականությամբ, դիտարկումների ողջ պատմության ընթացքում, ամենաբարձրերի շրջանում կզբաղեցնի 4-րդ տեղը:

Ինչպես նշվում է՝ դիտարկումների պատմության 20 ամենաշոգ տարիները  վերջին 22 տարիների ընթացքում են եղել, իսկ չորս ամենատաք տարիները`վերջին չորս տարիներն են:

Համաշխարհային օդերեւութաբանական ծառայության փորձագետները նշում են, որ պահպանվում են նաեւ կլիմայի փոփոխության այլ ակնհայտ նշաններ, եններառյալ ծովի մակարդակի բարձրացումը, եւ օվկիանոսի թթվայնացումը, ինչպես նաեւ ծովային սառույցների եւ սառցադաշտերի հալեցումը եւ բոլոր մայրցամաքներում առկա են ծայրահեղ օդերեւութաբանական երեւույթների կործանարար հետքերը:

Տաքացումը սպառնում է ոչ միայն սառույցի հալեցմամբ եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմամբ: Մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է ավելի հաճախակի ծայրահեղ կլիմայական երեւույթների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ