News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդն ինչքան բարի ու կամեցող է, Աստված այս մարդուն շատ է տալիս. նախանձ մարդը կյանքում հանգիստ չի կարող քնել. եթե հարեւանդ լավ է ապրում, դու էլ աշխատի լավ ապրել: նա քեզնից չի վերցնում, պետք է բարի լինել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա անդրադարձավ առողջապահւթյան ոլորտին եւ պետպատվերի համակարգի անարդյութնավետությանը. «Հիմա 170 մլն դոլար հատկացվում է առողջապահությանը, ասում են՝ պետպատվեր, բայց ո՞վ է կարողանում պետպատվերից օգտվել: Գնում ես, ասում են՝ հերթագրվեք, հետո էլ ասում են՝ ավարտվել է, չկա: Բայց դա մարդկանց տված գումարն է: Ի՞նչ պետք է անեն, թող դա վաուչերների ձեւով հանձնեն ձեզ,. Ոչ թե գնաս հիվանդանոց խնդրելու: Ոչ թե տունդ զալոգ դնես, փողը տանես, որ քեզ վիրահատել, այլ վաուչերները կգումարես, կտանես քո հարցերը կլուծես»:

Ծառուկյանը նշեց, որ ոչ թե պետք է խնդրել, որ ներդրողները գան, այլ ուրիշ երկրներից մի գլուխ ավելի լավ պայմաններով օրենք ընդունել, որ մի ներդրման համար 10 հոգի գա, տեսնենք, որն է ավելի լավ:

ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաեւ ուսանողների ուսման վճարին՝ նշելով, որ պետք է հնարավորություն ստեղծել, որ այն ծնողը, որը չի կարողանում ուսման վարձը վճարել, պայմանագիր կնքի եւ դա վճարի տար տարվա ընթացքում. «Ուսանողը ավարտելուց հետո կարող է աշխատել եւ փակել իր ուսման վարձը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ