News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ում հարաբերությունները շատ բարդացել են հատկապես գլխավոր քարտուղարի վերաբերյալ տեղի ունեցածից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր խնդիրները կատարում է, բայց, ցավոք, երբեմն ՀԱՊԿ գործառույթներն ամբողջությամբ չեն իրականացվում:

«Իմ կարծիքով՝ այնտեղ, ըստ երեւույթին, ինչ-որ քաղաքականություն մի փոքր փոփոխվում է՝ ելնելով Կովկասում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակից: Օրինակ՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից Նոյեմբերյանը գնդակոծվում է, իսկ ՀԱՊԿ-ը լռում է, մինչդեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ կազմակերպության կողմից ինչ-ինչ ներգործություններ պետք է լինեն: Կամ Նախիջեւանում հանդես է գալիս Ադրբեջանի նախագահը, որտեղ է գտնվում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահը, եւ պարծենում է, թե Հայաստանին մեկուսացնում է, հարձակվում ենք Երեւանի վրա, իսկ ՀԱՊԿ-ում լռում են: Այս տեսանկյունից, ես, օրինակ, նման բաներին քննադատաբար եմ վերաբերվում, չնայած պետք է ՀԱՊԿ-ում մնալ, պետք է հավատարմության օրինակ ցույց տալ կազմակերպության բոլոր երկրներին: Օրինակ՝ քանի որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայություն կա, եւ Ուկրաինան սպառնում է հարձակվել Ղրիմի, այսինքն՝ ՌԴ-ի վրա, ապա Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, պայքարի համար հատկացված իր միջոցներով եւ անձնակազմով պետք է ՌԴ-ին օգնություն ցույց տա: Այսպիսով, ես խնդրում եմ, որ ճիշտ նույն կերպ ՀԱՊԿ-ում իրավիճակի վրա ներգործեն եւ արձագանքեն: Սա իմ վերաբերմունքն է արդարությանը, պատվին եւ արժանապատվությանը: ՀԱՊԿ-ը պետք է կատարի իր վրա դրված գործառույթը»,- նշեց գեներալ-լեյտենանտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ