News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 3-ին Երեւանում նշել են Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) հիմնադրման 47-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր:

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմեդ Ալ Կասիմին նշել է, որ երկրների միջեւ հարաբերությունները վերջին տարիներին հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:

Նրա խոսքով, երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերը մշտապես զարգանում են, եւ հարաբերությունների զարգացման ցուցանիշը առեւտրի աճն է: «Հայաստանի տնտեսության մեջ ԱՄԷ-ի գործարար հատվածի վստահությունը մեր բարեկամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ Հայաստանում ներդրումների ավելացմանն է հանգեցրել», - ասել է դեսպանը:

Ջասիմ Մուհամմեդ Ալ Կասիմին ընդգծել է, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի հասել է 250 մլն դոլարի:

Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարի երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ արձանագրվել է առաջընթաց երկու երկրների միջեւ համագործակցության բոլոր բնագավառներում: Ավինյանը նշել է, որ իրենք ակնկալում են Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումը:

 «Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների շահերի շրջանակներում խթանել երկկողմ համագործակցությունը եւ տարբեր ոլորտներում երկրների միջեւ հարաբերությունները խորացնել», - ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով ԱՄԷ-ին Էմիրաթներում հայ համայնքի հոգատարության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ