News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Խաբեությունը եղել եւ մնում է Նոր Հայաստանի իշխանավորների գլխավոր զենքը ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ դրանից առաջ։ Անցած 6-7 ամսվա ընթացքում տնտեսական հետընթացի անմխիթար արդյունքների ֆոնին դարձյալ փորձ է արվում խաբեությամբ մարդկանց համոզել, թե այս ընթացքում իբր ինչ-որ դրական արդյունքներ են եղել։

Մասնավորապես, ըստ վարչապետի պաշտոնակատարի, կառավարության ջանքերով 10 եւ 20 դրամով էժանացել է գազն ու լույսը սոցիալապես անապահով խմբերի համար, իսկ խմելու ջուրը, որ դեկտեմբերին պետք է թանկանար, մինչեւ 2024 թվականը չի թանկանա։ 
Սակայն «մոռանում» է ասել, որ ջրի ու գազի էժանացումը սոցիալապես անապահով խավերի համար ոչ թե կառավարության, այլ մատակարար ընկերությունների հաշվին է եղել։ Այդ ընկերությունները իրենց վրա են վերցրել այդ ծախսը։ 

Ջուրն էլ չի թանկացել, քանի որ կառավարությունը նվազեցրել եւ հետաձգել է «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները՝ համակարգի արդիականացումը հետաձգելու եւ մաշվածությունը խորացնելու հաշվին, իսկ բարձրացման համար այսպես թե այնպես 2024 թվականից սկսած վճարելու ենք։ 

Կամ հայտարարվում է, որ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, եւս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում։ 

Սակայն չի ասում, որ կուտակային համակարգում նոր ընգրկված մոտ 90 հազար մարդու աշխատավարձ նվազել է, որ առաջիկայում կուտակային հիմնադրամներին վճարումների տոկոսային ավելացումը հանգեցնելու է այդ 209 հազարի իրական աշխատավարձի նվազման, որ եկամտային հարկի համահարթեցումը բարձրացնելու է միայն բարձր՝ 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների իրական եկամուտը, իսկ դրանից ցածր ստացողներինը մնալու է անփոփոխ։

Հայտարարելով կենսաթոշակների իբր բարձրացման մասին, Նիկոլ Փաշինյանը պարզապես սին հույսեր է տալիս ավելի քան 450 հազար թոշակառուներին եւ ճգնում այդ կերպ ստանալ նրանց ձայները։ Մինչդեռ խոսքը այն սահմանափակ թվով թոշակառուների թոշակի բարձրացման մասին է, որոնք ստանում են բազային՝ 18 հազար դրամ կենսաթոշակ, քանի որ չունեն աշխատանքային ստաժ՝ չեն աշխատել ամբողջ կյանքում։ 

Նրանք պետք է ստանան 25 հազար դրամ, իսկ այն մարդիկ, որոնք աշխատել են, կշարունակեն ստանալ նույն կենսաթոշակը առանց փոփոխության։

Մշտապես արտագաղթի թեման շահարկող վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, թե իբր ներգաղթ է տեղի ունենում։ Նա հավանաբար գիտի, որ վիճակագրական ցուցանիշներ վկայակոչում են որոշակի մեթոդաբանությամբ որոշակի ժամանակահատվածի համար։ Չի կարելի ներգթաղթի կամ արտագաղթի մասին խոսել 3, 6 կամ 9 ամսվա ցուցանիշների հիման վրա։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն տարեկան ցուցանիշների համադրում, բայց նման համադրումը ցանկալի չէ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ այն ցույց է տալիս, որ 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը եղել է 2 մլն 979 հազար մարդ, 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 2 մլն 969 հազար մարդ։ Այսինքն՝ արտագաղթը չի փոխարինվել ներգաղթով, քանի որ բնակչության թիվը նվազել է մոտ 10 հազարով։

Բազմիցս չարչրկված աղքատության՝ օրերս հրապարակված ցուցանիշների մասին վարչապետը ոչինչ չի ասում։ Դժվար է խոստովանել, որ նախորդ տարի այն նվազել է 3,7 տոկոսով եւ հասել Հայաստանի համար աննախադեպ ցածր աստիճանի՝ 25,7 տոկոսի, իսկ «թավշյա» հեղափոխություն կոչվածի պատճառով աղքատության նվազման այս տեմպը կդանդաղի, իսկ եկող տարի դարձյալ կսկսի ավելանալ։ 
Ընդհանրապես արտառոց է, թե ինչպե՞ս է հնարավոր խոսել 500 մլն դոլար ներդրումների, զբոսաշրջության աճի, մենաշնորհների վերացման մասին ամսեամիս տնտեսական աճի տեմպի սրընթաց անկման ֆոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ