Միլանում տեղի է ունենում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՄ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։