News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ Ամալ Մդալյալին ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հանձնարարականով ՄԱԿ գլխավոր քարտուղարին նամակ է հղել՝ երկրի հարավում բջջային կապի խափանումից հետո  Իսրայելի դեմ բողոքով:

«Իսրայելը նորից խափանման ճանապարհով միացել է լիբանանյան բջջային կապին եւ Կաֆրկիլյա գյուղի բնակչներին պայթյունների մասին զգուշացումներով տարածված հաղորդագրությունները կարող  են վտանգել նրանց կյանքը»,- նշվում է «ՌԻԱ Նովոստիի» ստացած նամակի կրկնօրինակում:

Կաֆրկիլյա գյուղի բնակչների ստացած հաղորդագրությունը ձայնային է, որում ասվում է. «Կաֆրկիլյա գյուղի բնակչներին՝  «Հըզբոլլահը» ձեզ վտանգի է ենթարկում՝ թունելներ փորելով: Այդ թունելները ցանկացած պահի պայթեցվելու են, բոլոր նրանք,  ովքեր դրա մոտակայքում կլինեն, վտանգի գոտում կհայտնվեն»:

Նամակում նաեւ նշվում է, որ նման գործողությունները հերթական ագրեսիան  է, որը սպառնում է Լիբանանին:

 «Իսրայելն այդպիսով անտեսում է մարդկանց իրավունքները եւ նրանց անձնական ազատությունը եւ ուղղակի սպառնում է նրանց կյանքին», - ասվում է փաստաթղթում:

«Իսրայելի այս թշնամական գործողությունը Լիբանանի ինքնիշխանության եւ ՄԱԿ-ի 1701 բանաձեւի (2006-ի լիբանանա-իսրայելական պատերազմից հետո ստեղծված) բացահայտ խախտում է», - ասվում Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:

Իսրայելցի զինվորականները երեքշաբթի  հայտարարել էին «Հյուսիսային վահան» գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում նրանք մտադիր են գտնել եւ ոչնչացնել Լիբանանի «Հըզբոլլահի» շարժման կողմից փորված սահմանամերձ թունելները, որոնք նախատեսված են  զինյալներին հրեական պետության տարածք գաղտնի տեղափոխելու համար:

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը, իրենց հերթին, կոչ են արել կողմերին շարունակել օգտագործել համաձայնեցված կապի ուղիները եւ մեխանիզմները`երկու պետությունների սահմաններում «Երկնագույն գծի» տարածքում կայունության պահպանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ