News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը A/RES/69/323 բանաձեւով որոշել է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի եւ այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր (International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime), փոխանցում է Calend.ru-ն:

Այս օրն է ընտրվել, քանի որ 1948 թվականին այդ օրը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար պատժելու մասին Կոնվենցիա է ընդունել: Բանաձեւը կոնսենսուսի հիմքով ընդունվել է 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում, այն աջակցել են Վեհաժողովի 80 անդամ երկրներ: Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի ներկայացրած ցեղասպանությունների կանխման բանաձեւի դրույթներից, որն ընդունվել էր ընթացիկ տարվա մարտի 27-ին Ժնեւում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում: Ներկա բանաձեւի նպատակը Հայաստանի ջանքերի լրացումն էր՝ ուղղված ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային գործունեության խթանմանը եւ համախմբմանը:

1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստն այսօր շատ երկրների կողմից է ճանաչվել, այդ թվում՝ Եվրախորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի: Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսումն ու հետապնդումները սկսվել են դեռեւս 19-րդ դարի վերջից, իսկ 1915 թվականին հասել են բարձրակետին, երբ բնաջնջվել է 1,5 մլն մարդ:

Այդ ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳՎ-ում իր ելույթում նշել է, որ ցեղասպանությունը մարդկության ամենադաժան հանցագործությունն է, որը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառն է դառնում. «Մենք վստահ ենք, որ միջազգային օրը կարեւոր հարթակ կդառնա ապագայում նման չարագործությունների կանխման համար»:

Ցեղասպանությունների նախազգուշացման եւ դրա համար պատժելու կոնվենցիայում ցեղասպանությունը սահմանվում է որպես «որեւէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու դիտավորությամբ իրականացված գործողություններ…»:

Կոնվենցիայում հաստատվում է, որ ցեղասպանությունը, անկախ խաղաղ կամ պատերազմական տարիների կատարած լինելուց, որը խախտում է իրավունքի միջազգային նորմերը, եւ որի դեմ Կոնվենցիային միացած երկրները պարտավորվում են «ընդունել նախազգուշացման միջոցներ ու պատժում են այն կատարելու համար, հանցագործություն է»: Ցեղասպանության կանխման եւ կասեցման գլխավոր պատասխանատվությունը դրվում է պետության վրա, որում այս հանցագործությունն իրագործվում է: Նշվում է, որ ցեղասպանության նախազգուշացման կարեւոր գործոն է այս հանցագործության անպատժելիության դեմ պայքարը:

Բանաձեւն առանց քվեարկության ընդունելով՝ 193 անդամ երկրները դրանով հաստատել են, որ յուրաքանչյուր առանձին պետություն պատասխանատու է ցեղասպանությունից իր բնակչության պաշտպանության համար, որ այդպիսի պատասխանատվությունը նախատեսում է այդ հանցագործության նախազգուշացում, այդ թվում՝ դրա հովանավորչության մասին: Ուստի օրվա նպատակը Ցեղասպանությունների նախազգուշացման եւ դրա համար պատժելու կոնվենցիայի տեղեկացվածության, նրա դերի մեծացումն է ցեղասպանության դեմ պայքարում եւ այդ հանցագործության կանխումը, ինչպես Կոնվենցիայում է ձեւակերպված՝ դրան զոհ գնացած մարդկանց հիշելու եւ նրանց հիշատակը հարգելու համար, քանի որ այսօր էլ ցեղասպանությունը համաշխարհային հանրության համար իսկապես շարունակում է գլոբալ սպառնալիք ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ