News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը Կանադային լուրջ հետեւանքների մասին է զգուշացրել, եթե հրաժարվի անհապաղ ազատել Huawei Technologies Co Ltd-ի ֆինանսական տնօրենին, այս գործը «չափազանց տհաճ» որակելով, փոխանցում է Reuters-ը:

Huawei-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն դեկտեմբերի 1-ին Կանադայում կալանավորվել է եւ կատաքսվի ԱՄՆ, որտեղ պնդում են, որ նա թաքցրել է իր ընկերության կապերը, որը փորձել է Իրանին սարքավորումներ վաճառել, չնայած պատժամիջոցներին: Միացյալ Նահանգներին հանձնելու դեպքում Մենը կմեղադրվի մի քանի ֆինանսական հաստատություններին խաբելու նպատակով դավադրության մեջ: Նրան յուրաքանչյուր հանցագործության համար 30-ական տարվա բանտարկություն է սպառնում:

Կանադական դատարանը դեռեւս չի ընդունել նրան արտահանձնելու որոշում:

Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ երկրի ԱԳ փոխնախարար Լե Յույչենը Պեկինում Կանադայի դեսպանին զգուշացրել է Մենին ազատելու անհրաժեշտության մասին:

Լեի խոսքով՝ ԱՄՆ խնդրանքով Մենի ձերբակալությունը, որը տեղի է ունեցել Վանկուվերում օդանավը փոխելու պահին, նրա օրինական իրավունքների լուրջ խախտում է:

«Չինաստանը կանադական կողմին համառորեն կոչ է անում ձերբակալվածին անհապաղ ազատել եւ նրա օրինական իրավունքներն ազնվորեն պաշտպանել, հակառակ դեպքում Կանադան պետք է ստանձնի հաջորդող լուրջ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ