News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Reddit միջազգային իմիջբորդի օգտատերերը ծաղրել են անծանոթ հարսնացուի բազմաթիվ պահանջները, որը նա ներկայացրել է իր հյուրերի համար:

Հյուրերեի համար խիստ պահանջները նա հրապարակել է Facebook-ում: Հրապարակման սքրինշոթը տեղադրել  է insanepeopleonfb օգտատերը:

Ապագա կինը որոշել է հրավիրվածներին ընդգրկել  Հավայիում տոնական տեսոհոլովակի նկարահանումներին:

Բարեկազմ աղջիկները (մինչեւ 75 կգ) պետք է ներկայանային Christian Louboutin թանկ կոշիկներով:

Բացի այդ հյուրերը պետք է բրեդային շարֆեր ձեռք բերեին: Գեր աղջիկներից պահանջվում էր ամբողջությամբ սեւ հագուստ կրել:

Գեր տղամարդկանց պարտավորեցրել էր կամուֆլյաժ եւ սպորտային կոշիկներ հագնել: Բոլոր հրավիրվածները պետք է նաեւ լրացուցիչ հագուստ ունենային: Հագուստի գինը պարտադիր պետք է 1000 դոլարից բարձր լիներ:

Երեխաներին առաջարկել են ոտքից մինչեւ գլուխ կարմիր հագցնել: «Հիշեք, որ երեխաները պետք է սրտի ձեւ կազմեն, իսկական կարմիր գույն է պետք, ոչ թե գազարագույն կամ այլ ապուշություն» —նշել է հարսնացուն: Վերջում նա նշել է, որ հյուրերին պատրաստվելու համար 1,5 տարի ժամանակ է տալիս, իսկ հետո ոչ մի արդարացում չի ընդունի:

Reddit-ի օգտարերեը հարսնացուին ոչ նորմալ են անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ