News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրության հիմնական արդյունքի հարցում որեւէ անակնկալ չեղավ. իշխող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, հաղթեց ու ստացավ ձայների մեծամասնությունը: Ընտրությունների թերեւս միակ ինտրիգը ՀՀԿ–ի անցնել–չանցնելն էր: Բայց մեծ հաշվով, դա, այսպես ասած, խորհրդանշական ինտրիգ էր: Իրականում կանցներ ՀՀԿ–ն, թե ոչ, որեւէ բան չէր փոխելու: 

Հասարակության մեծամասնությունը վերահաստատեց իր համակրանքը փոփոխությունների հանդեպ ու դա արտահայտեց հեղափոխության թիմին ու հեղափոխության աջակիցներին ձայն տալով: Սա նշանակում է, որ մենք մտնում ենք ամենաբարդ փուլ, մի փուլ, երբ հեղափոխությունը հաղթահարել է իր բոլոր արտաքին վտանգները, սպառնալիքները ու հիմա արդեն նոր որակի պատասխանատվության առջեւ է կանգնած:

Մեծ հաշվով, ՀՀԿ չանցնելը ավելի է բյուրեղացնում իշխանություններին սպասվող նոր պատասխանատվության չափաբաժինը՝ դաշտն ազատելով կեղծ օրակարգերից ու կեղծ հակադրություններից:

Իսկ հակադրությունները թե՛ Փաշինյանի ողջ քաղաքական հետագծում, թե՛ հեղափոխության վերջին ամիսներին եղել են ընթացիկ պրոցեսների հիմնական բովանդակությունը: Այժմ, երբ չկան այլեւս այդ հակադրությունները, եւ հասարակությունն էլ վերստին, այս անգամ արդեն պաշտոնապես վերահաստատել է իր աջակցությունը հեղափոխությանը, իշխանությունը հակադրության ոճից անցում պետք է կատարի ստեղծագործականության ոճի: Կամ ֆուտբոլային լեզվով ասած՝ պետք է սկսի խաղալ առաջին համարով:

Միեւնույն ժամանակ ընտրություններին մասնակից մի շարք ուժեր, որոնք եւս ներկայանում էին որպես հեղափոխական ու հեղափոխության աջակից, չստացան այնքան ձայներ, որ բեկեին ընտրության վերջնական արդյունքը, կամ կարողանային խոչընդոտել իշխող թիմի մեծամասնություն լինելուն: Հասարակությունն իր հստակ, պարզ վարքագծով ցույց տվեց, որ շարունակում է հավատարիմ մնալ մեծ փոփոխությունների գաղափարին ու դրա իրագործման դերակատար տեսնում է հեղափոխության հիմնական թիմին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
Ամենաշատ