News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019 թվականին Եվրամիության բյուջեն հաստատվել է 148.2 մլրդ եվրոյի չափով, ինչը 2.4 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դեկտեմբերի 11-ին Խորհուրդը Եվրախորհրդարանի հետ հաստատել է 2019 թ. ԵՄ բյուջեի վերաբերյալ համաձայնագիրը: Այս բյուջեի շրջանակներում  ընդհանուր ֆինանսական պարտավորությունները սահմանված են 165.8 մլրդ եվրոյի չափով, ինչը 3.2 տոկոսով գերազանցում է 2018 թվականի նույն ցուցանիշը, ընդհանուր վճարումները`148.2 մլրդ եվրո, ինչը 2.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից» - ասվում է փաստաթղթում:

ԵՄ բյուջեի վճարումները բոլոր այն ծախսերն են, որոնք 2019 թվականին ԵՄ բյուջեն պետք է ծածկի: Ֆինանսական պարտավորությունները առավելագույն թույլատրելի գումարն է, որով Բրյուսելը կարող է ցանկացած իրավական պարտավորություն կատարել՝ ծրագրեր եւ պայմանագրեր կնքել, բայց դրանց համար վճարումը կարող է հաշվարկվել մի քանի տարիների ընթացքում, եւ պարտադիր չէ, որ գումարները վճարվեն ընթացիկ տարվա ընթացքում:

2019-ի հիմնական ծախսերը նախատեսված են կայուն տնտեսական աճի ապահովման ծրագրերի համար` 57.4 միլիարդ եվրո, հետամնաց շրջանների զարգացման համար` 47 միլիարդ եվրո, երրորդ տեղում` աճի եւ զբաղվածության եվրոպական մրցունակության աջակցության ծրագիրն է` 20.5 միլիարդ եվրո: ԵՄ ինստիտուտների վարչական ծախսերի համար հատկացվել է 9.95 մլրդ եվրո:

     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ