News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհի բոլոր գրողներից ամենաշատը վերջին տարվա ընթացքում վաստակել է դետեկտիվների եւ թրիլլերների հեղինակ Ջեյմս Փաթերսոնը։ Այս մասին է վկայում Forbes-ի թարմացված վարկանիշը՝ տեղեկացնում է РБК-ն։

Ամսագրի փորձագետների տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում Փեթերսոնը հրատարակել է ավելի քան 20 գիրք՝ աշխատելով ՝86 մլն դոլար։ Դա 1 մլն դոլարով քիչ է նախորդ տարվանից, սակայն Forbes-ում կարծում են, որ հաջորդ տարի հեղինակի եկամուտները կտրուկ կաճեն շնորհիվ մեծ ժողովրդականություն վայելող «Նախագահը կորել է» գրքի, որի համահեղինակը ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն է։ Գիրքը լույս է տեսել 2018թ․ հունիսին, եւ միայն ԱՄՆ-ում վաճառվել է 660 հազար օրինակ։

Իսկ, ահա, անցյալ տարի վարկանշային աղյուսակը գլխավորող՝ «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի եկամուտը մեկ տարվա ընթացքում 41 մլն-ով կրճատվել է։ Նա երկրորդ տեղում է։

Այս վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնում է Սթիվեն Քինգը, ով մեկ տարի առաջ 5-րդ տեղում էր։ Այս տարվա ընթացքում Քինգն աշխատել է 27 մլն դոլար, որը 12 միլիոնով ավել է, քան անցյալ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ