News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, դեռեւս պայմանավորվածության չի ստացվել հանգել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նա վստահեցնում է՝ այն, որ դեկտեմբերի 31-ին պայմանագրի ժամկետն ավարտվում է, խնդիր չէ, քանի որ այն ավտոմատ կերկարաձգվի, մինչեւ բանակցություններն ավարտվեն, քանի որ դրանք ծանր եւ ժամանակ պահանջող բանակցություններ են։

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, սակայն զրույցի մանրամասները նա հրաժարվում է հայտնել։

Դիտարկմանը, որ գազը Սմոլենսկի մարզում 1000 խմ–ի դիմաց 70 դոլար է, Բելառուսի պարագայում՝ 130 դոլար, իսկ Հայաստանի սահմանին՝ 150 դոլար, սա մրցակցության անհավասար պայմաններ չեն արդյոք, նա պատասխանեց. «ԵՏՄ–ում քննարկվում է գազամատակարարման ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը, որտեղ լինելու են ոչ խտրական մոտեցումներ այդ շուկայի մասնակիցների միջեւ։ Պետք է հաշվի առնենք, որ ի տարբերություն Սմոլենսկի, Հայաստանի դեպքում ունենք տարանցիկ երկիր եւ պետք է վճարվի տարանցման գին»։ 

Իսկ բնական գազ օգտագործող արտադրողները, նրա համոզմամբ, եթե շահավետ օգտագորեծն ու բարձր տեխնոլոգիաներ կիրառեն, շատ ավելի լավ պայմաններում կհայտնվեն։ Բաղրամյանը  հնարավոր համարում է այդ հարցի բարձրացումը ԵՏՄ գործընկերների հետ հանդիպումներում, նշում է՝ պետք է դիտարկվի. «Կարող է Ռուսաստանի ֆեդերալ բյուջեն սուբսիդավորում է, այդ դեպքում գործարանը ավելի էժան է ստանում, եթե այդ ուղղությունն իրենց համար գերակա է, ի՞նչ կարող ես անել, դու՝ որպես պետություն, կարող ես եւս ընդունել այն որպես գերակա ուղղություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ