News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն  կհրապարակվի դեկտեմբերի 14–ին ժամը 16։00–ին։

Դատարանում լրագրողների հետ զրույցում Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր պաշտպանյալը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսել։

«Եթե դատարանի  կողմից քննիչի միջնորդությունը մերժվի, Արմեն Գեւորգյանը հանդես կգա հայտարարությամբ եւ բոլոր պարզաբանումները կտա»,–ասաց նա։

 Պաշտպանը նշեց, որ իրենք վարույթն իրականացնող մարմնի կողմին ներկայացված միջնորդության վերաբերյալ թե գրավոր եւ թե բանավոր առարկություններ են ներկայացրել դատարանին։

«Մենք վիճարկել ենք վարույթն իրականացնող մարմնի կողմից, որպես կալանավորման պայման՝ հիմնավոր կասկածը՝ նշելով, որ առհասարակ Արմեն Գեւորգյանի առնչություն իրեն մեղսագրվող հանցագործությունների հետ։ Անդրադարձել ենք նաեւ կալանավորման հիմքերին ՝ քննություից թաքնվելուն, քննությանը խորընդոտելուն, փաստաթղթեր կեղծելուն կամ թաքցնելուն»։

 Փաստաբանի պնդմամբ՝  բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ Գեւորգյանը, մնալով ազատությա մեջ  կդրսեւորի պատշաճ եւ օրինակելի վարքագիծ։

 Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Երեկ՝ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ