News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մանհեթենի դատախազությունը սկսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  երդմնակալության կոմիտեի կողմից հնարավոր խախտումների փաստով քրեական քննությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նրանց փոխանցմամբ՝ դատախազները պարզում են, թե կոմիտեն ինչի վրա է ծախսել 107 մլն դոլարը, որոնք ստացվել էին 2017 թվականին երդմնակալության համար նախատեսված նվիրատվություններից:

Քննությունն առայժմ վաղ փուլում է, պնդել են WSJ-ի զրուցակիցները: Դատախազությունը կասկածում է, որ հովանավորներից ոմանք կոմիտեին փող են տվել «քաղաքական զիջումների» կամ Թրամփի աշխատակազմի պաշտոնյաների վրա ազդելու փորձերի դիմաց: WSJ-ն հստակեցնում է, որ ԱՄՆ-ում փողի տրամադրումը քաղաքական ծառայությունների դիմաց հակասում է կոռուպցիայի մասին դաշնային օրենքներին:

Երդմնակալության կոմիտեն հաշվետվություն է ներկայացրել իր ծախսած 103 մլն դոլարից նվիրատվությունների աղբյուրներից ստացած 61 մլն դոլար գումարի վերաբերյալ: Նրանց հարկային հայտարարագրերում հիմնավորվել է 94,5 մլն դոլարի ծախսը. 77 մլն դոլարը ծախսվել է համաժողովների, կոնվենցիաների եւ խորհրդակցությունների համար, 4 մլն դոլարը՝ տոմսերի, 9 մլն դոլարը՝ ուղեւորությունների, 4,5 մլն դոլարը՝ աշխատավարձերի վճարման եւ այլ ծախսերի համար:

Դոնորների թվում են (որոնք հատկացրել են 1 միլիոն դոլար եւ ավելի) խաղատների ցանցի սեփականատեր միլիարդատեր Շելդոն Ադելսոնը, հեռահաղորդակցության կոնգլոմերատ AT&T Inc.-ը եւ Boeing կորպորացիան: WSJ-ն հստակեցնում է, որ կոմիտեն, լինելով հասարակական կազմակերպություն, պարտավոր է հրապարակել իր 5 խոշորագույն հովանավորների մասին տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ