News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամստերդամ, 2018թ. Աշխարհում կապի եւ ինտերնետ ծառայությունների առաջատար պրովայդեր VEON խումբը (NASDAQ եւ Euronext Amsterdam: VEON), որի մաս է կազմում նաեւ Հայաստանում Beeline-ը՝  հայտարարում է խմբի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնում Ուրսուլա Բերնսին նշանակելու մասին:

Ուրսուլա Բերնսը 2017 թ.-ի հուլիսից եղել ՎԵՈՆ-ի Տնօրենների խորհրդի նախագահը, իսկ  2018 թ.-ի մարտից՝ կատարել է գործադիր տնօրենի պարտականությունները: Այս ընթացքում նա  ամբողջ խմբում հաջողությամբ ներդրել է պարզեցված կառուցվածք, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զարգացող շուկաներին:

«Ինձ համար մեծ պատիվ է նշանակվել ՎԵՈՆ-ի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնում: Ընկերությունն աշխատում է բազմազան շուկաներում, որոնք առանձնանում են բնակչության աճով, որտեղ սրընթաց մեծանում է սմարթֆոն ունեցողների թիվը: Սա հստակ վկայում է ՎԵՈՆ-ի համար գոյություն ունեցող բազմաթիվ զարգացման հնարավորությունների մասին: Ես սիրով շարունակելու եմ առաջնորդել ՎԵՈՆ-ին դեպի էլ ավելի մեծ հաջողություններ», - նշեց Ուրսուլա Բերնսը:

«Խորհուրդը տպավորված է Ուրսուլայի աշխատանքի արդյունավետությամբ եւ ընկերության կառավարմամբ: Ղեկավար կազմը հոյակապ համագործակցություն է ցուցադրում եւ կենտրոնացած է ռազմավարական առաջնահերթությունների կատարման վրա: Ուրսուլան ՎԵՈՆ-ին առաջնորդել է 2,9 միլիարդ դոլար արժողությամբ մեծ գործարքի իրականացման ընթացքում՝ կապված Իտալիայի համատեղ ձեռնարկության վաճառքի հետ,  եւ ապահովել է կայուն գործառնական ցուցանիշներ եռամսյակի ընթացքում: Մենք վստահ ենք, որ նրա աշխատանքը որպես նախագահ եւ գլխավոր տնօրեն կօգնի հետագա բարեփոխումների հասնել ամբողջ ընկերությունում» - նշել է ՎԵՈՆ-ի Խորհրդի տնօրեն պարոն Ջուլիան Հորն-Սմիթը:

Ուրսուլա Բերնսը 2018թ.-ի մարտին դարձել է ՎԵՈՆ-ի Գործադիր տնօրեն՝ անցած տարի որպես Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելուց հետո: Ուրսուլա Բերնսը մեծ աշխատանքային փորձ ունի այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություններում, որոնք առնչվել են տեխնոլոգիական փոփոխությունների անհրաժեշտության հետ:

2010թ.-ից մինչեւ 2017թ.-ը նա եղել է Xerox կորպորացիայի Խորհրդի նախագահը, իսկ 2009թ.-ից մինչեւ 2016թ.-ը աշխատել է որպես Գլխավոր տնօրեն: Նա գլխավորել է Exxon Mobil-ի, Nestlé-ի եւ Uber-ի Տնօրենների Խորհուրդը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ