News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2016թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ Դ. Հ.-ն վիճաբանել է Ս. Մ.-ի հետ, որի ընթացքում ապտակել է վերջինիս: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Տեղի ունեցած վիճաբանությունից հետո Ս. Մ.-ն փորձել է հանդիպել Դ. Հ.-ին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: Նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, գործով վկա մեկ այլ անձի հետ Ս. Մ.-ն իր «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով շրջել են Դիլիջան քաղաքում՝ սպասելով Դ. Հ.-ի զանգին: Ժամը 22։00-ի սահմաններում, երբ նրանք,  փնտրելով Դ.Հ.-ին, վերադառնում էին Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից, Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքի հատվածում վերջինս, ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազենով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար Ս. Մ.-ին կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, առնվազն վեց կրակոց է արձակել նշված մեքենայի ուղղությամբ: Դրա հետևանքով Ս. Մ.-ն ստացել է աջ սրունքի վերին երրորդականի հրազենային գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքերի ձևով, այսինքն` նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին: Դավիթ Հակոբյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել զուտ այն պատճառով, որ կրակոցների պահին վարորդը կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից»։

2016թ. փետրվարի 12-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և որոշում է կայացվել Դ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:

Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2016թ. մարտի 9-ին նա կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Ելնելով ձեռք բերված փաստական տվյալներից՝ Դ. Հ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2017թ. փետրվարի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատական քննության արդյունքում 2017թ. նոյեմբերի 28-ին դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Դ. Հ.-ի անմեղությունը՝ հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու, գործով տուժողների և վկաների տված ցուցմունքներում էական հակասություններն լինելու, Դ.Հ.-ին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայության պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ գործով մեղադրող դատախազը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որոնք ընդունվել են վարույթ։

Մեղադրող կողմի կարծիքով առաջին ատյանի դատարանի դատավճիռը եղել է անհիմն և դրանում բերված պատճառաբանությունները չեն բխել գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից: Մասնավորապես՝ հաշվի չի առնվել, որ դեպքից անմիջապես հետո ամբաստանյալը դիմել է փախուստի՝ շուրջ մեկ ամիս թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Փաստարկվել է, որ Դ. Հ.-ի հանցանքը հիմնավորված է գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ, ինչպիսիք են գործով տուժողի, մի քանի վկաների, պաշտպանության միջոց կիրառված անձի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Բացի այդ, անհամաձայնություն է  արտահայտել պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը միակ և վճռորոշ ապացույցը հանդիսանալու Առաջին ատյանի դատարանի պատճառաբանության առնչությամբ՝ նշվելով, որ նշված վկայի ցուցմունքը միակ և վճռորոշ ապացույցը չէ, և ամբաստանյալի հանցանքը հիմնավորող ապացույցներ են հանդիսանում նաև դեպքի վայրի զննության մասին կազմված արձանագրությունները, համալիր մի քանի փորձաքննությունների եզրակացությունները։

Բողոքում փաստարկվել է նաև, որ հանցավորը գիտակցել է իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը, ունեցել է ուրիշին մահ պատճառելու դիտավորություն, ինչի մասին են վկայում նաև կրակոցների քանակը, ուղղությունը, կրակոցներին նախորդող ժամանակահատվածում տուժողի և հանցավորի գործողությունների բնույթը, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով ընտրված առարկան և այլն։ Իսկ մահացու հետևանքը վրա չի հասել այն պատճառով միայն, որ հանցավորի կողմից նաև ոչ դիպուկ կրակոցներ են արձակվել, իսկ սպառնացող վտանգից խուսափելու նպատակով վարորդն անմիջապես արագացրել է ավտոմեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից։

Քննության առնելով բողոքը՝  Վերաքննիչ դատարանը, արձանագրել է, որ առաջադրված մեղադրանքում Դ. Հ.-ին անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և դրանում բերված հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Մասնակիորեն բավարարելով մեղադրող կողմի ներկայացրած բողոքները՝ Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է  առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Դ. Հ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ