News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները կուժեղացնեն «Դեղին ժիլետների» շաբաթօրյա ցույցի պահպանությունը, քանի որ երկրում պահպանվում է ահաբեկչության սպառնալիքը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիայում վառելիքի թանկացման դեմ «Դեղին ժիլետներ» շարժման բողոքի ցույցերը սկսվել էին նոյեմբերի 17-ին։ Զանգվածային միջոցառումներն ուղեկցվում են ոստիկանների եւ ցուցարարների բախումներով, թալանով եւ հրդեհումներով։

Իսկ Ստրասբուրգի Սուրբ ծննդի տոնավաճառում ահաբեկչի կրակոցներից չորս մարդ է մահացել։ Կաստաների խոսքերով՝ թեեւ հրաձիգը գնդակահարվել է, սակայն «ահաբեկչական սպառնալիքը դեռեւս կա»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ