News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը այսօր հանդիպել է Բելառուսի ԱԽ պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ եւ պատրաստակամություն հայտնել սատարելու նրա թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս տեղեկատվությունը տեղադրված է Տաջիկստանի ղեկավարի կայքում՝ հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ փոխհարաբերությունների հարցերով։ Ընդգծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կարեւոր դերը միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, թմրամիջոցների եւ զենքի անօրինական շրջանառության, կազմակերպված եւ տրանսազգային հանցավորության դեմ պայքարում անդամ-երկրների համակարգման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմոմալի Ռահմոնը եւ Ստանիսլավ Զասը վստահություն են հայտնել, որ տարածքային անվտանգության եւ կայունության համար անհրաժեշտ է ՀԱՊԿ-ում կնքված, այդ թվում՝ Աֆղանստանի հետ սահմանները ամրապնդելու համար Տաջիկստանին նյութատեխնիկական օգնության տրամադրման, ինչպես նաեւ համապատասխան աշխատանքային խմբերին աջակցության, կազմակերպության մասնակից-երկրների հավաքական փոխազդեցության ամրապնդման մասին համաձայնագրերի իրականացում։

Նախօրեին Ստանիսլավ Զասին իր աջակցությունն էր հայտնել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Դուք զինվորական եք եւ ունեք համապատասխան կրթություն։ Աշխատել եք Բելառուսի Հանրապետության Ազգային անվտանգության Գլխավոր շտաբում։ Մենք կաջակցենք Ձեզ»,- Զասի հետ հանդիպման ժամանակ ասել էր Նազարբաեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ