Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր: