News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Anonymous խմբավորման հաքերները հրապարակել են բրիտանական Integrity Initiative վելուծական կենտրոնի վերաբերյալ նոր փաստաթղթեր, փոխանցում է «Լենտան»։

Փաստաթղթերից հետեւում է, որ կենտրոնը ֆինանսավորվում է ինչ-որ պետական կառավարման ինստիտուտի կողմից, որը ղեկավարում է Քրիսթոֆեր Դոնելին: Հաքերները հրապարակել են նրա անձնագիրը, ինքնակենսագրությունը, ինչպես նաեւ տեղեկություններ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ նրա կապերի մասին:

Հաքերները պնդում են, որ Դոնելին է նախաձեռնել Կատալոնիայում անկախության հանրաքվեին «ռուսական միջամտության» հետաքննությունը: Նա որպես վկաներ հրավիրել է Integrity Initiative-ի իսպանական բաժանմունքի անդամներին: Խմբավորման տեղեկություններով՝ Դոնելին դրա համար փող է ստացել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից: «Բրիտանական հետախուզությունը սեփական գործակալներին վճարել է կատալոնական հանրաքվեին Ռուսաստանի միջամտության կեղծ ապացույցների համար, հետո նրանց հրամայել է ստել խորհրդարանում, որպեսզի համոզի ընդունելու հակառուսական քայլեր»,- նշում են հաքերները:

Anonymous-ի անդամները հրապարակել են փաստաթղթերի միայն մի մասը՝ կապված Քրիսթոֆեր Դոնելիի գործունեության հետ: Եթե Մեծ Բրիտանիայում Integrity Initiative-ի դեմ քննությունը արդյունքներ չգրանցի, նրանք սպառնացել են նոր ապացույցներ հրապարակել, որ Դոնելին սերտորեն համագործակցում է բրիտանական հատուկ ծառայությունների հետ եւ իր դիրքն օգտագործում երկրի քաղաքականության վրա ազդելու համար:

Anonymous նոյեմբերի 23-ին էր առաջին անգամ հրապարակել Integrity Initiative-ին վերաբերող փաստաթղթերը, որոնք հրահանգներ էին պարունակում ռուսական քարոզչության դեմ պայքարի մասին եւ Մոսկվայի կողմից ապատեղեկատվության օրինակներ: Հաքերները պնդում են, որ այս նախագիծը ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ աշխատում է միաժամանակ մի քանի երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ