News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչները պահանջել են իրավապահ մարմինների կողմից քննել կոռուպցիայի եւ փողերի լվացման փաստերը, որոնք հայտնաբերվել էին «ադրբեջանական լվացքատան» գործի քննությամբ:

Turan-ը հայտնում է, որ բրիտանական իշխանությունները սառեցրել են մի քանի միլիարդ դոլարի հաշիվները, որոնք կապված են Ադրբեջանից կեղտոտ փողերի լվացման հետ: Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) տվյալներով՝ հաշիվների սառեցման օրդերը առաջին քայլն է կեղտոտ փողերի լվացման դեմ պայքարում:

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին կարծիք է հայտնել, որ առաջին հերթին Ադրբեջանի իրավապահ մարմինները պետք է քննեն այդ փաստերը, մասնավորապես՝ ԱՄՆ քաղաքացի Քեմալ Օքսյուզի ցուցմունքները: Նա խոստովանել է, որ մասնակցել է SOCAR-ի միջոցներով Բաքու ամերիկացի կոնգրեսականների ուղեւորությունների ֆինանսավորմանը:

Հասանլին ասել է, որ Ադրբեջանից ապօրինաբար դուրս են բերվել պաշտապանության համար նախատեսված միջոցները: Չնայած միջազգային մակարդակով այս փաստերի բացահայտմանը եւ արտասահմանյան հակակոռուպցիոն հանձնաժողովներում քննությանը, պաշտոնբական Բաքուն շարունակում է լռել: «Ինչո՞ւ երկրի ղեկավարությունը եւ գլխավոր դատախազը այս փաստերն իրենց անձնական հսկողության տակ չեն վերցնում»,- հեգնանքով նշել է Հասանլին իր Facebook-յան էջում:

Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին նույնպես նշել է, որ կոռուպցիայի եւ փողերի լվացման փաստերը վաղ թե ուշ պետք է բացահայտվեին: «Չէ՞ որ մենք ասում էինք, որ դուք չեք կարողանալու մինչեւ վերջ հանգիստ յուրացնել ժողովրդի, վետերանների, հաշմանդամների, երեխաների փողերը»,- նշել է Քերիմլին:

«Հիմա Ադրբեջանն ամբողջ աշխարհին հայտնի է որպես կոռուպցիայի երկիր: Դրա պատճառով երկրում ներդրումները կրճատվում են, իսկ խոշոր ընկերությունները երկրից հեռանում են: Իրենց վարքագծով իշխանությունները ստեղծում են երկրի բացասական իմիջ, ինչը դժվարացնում է բոլոր խնդիրների լուծումը, ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը»,- «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանն ասել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին:

«ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը կարծում է, որ Մեծ Բրիտանիայում «ադրբեջանական լվացքատան» հետ կապված բանկային հաշիվների սառեցման մասին տեղեկությունները ոչ մի նոր բանի մասին չեն վկայում:

Նախկինում Լոնդոնում արդեն միջոցներ են ձեռնարկվել «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին ղեկավարի կնոջ՝ Ջհանգիրա Հաջիեւայի դեմ: «Այդ ժամանակ մի շարք միջազգային դիտորդներ նշում էին, որ չարժի հետապնդել նրանց, ովքեր արդեն իրենց երկրում պատժվել են: Միջոցներ պետք է ընդունվեն նրանց դեմ, ովքեր դեռեւս իշխանության են»,- ասել է Մամեդովը «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ