News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի գերագույն դատարանը մերժել է երկրի նախկին ղեկավար Ֆրանսիսկո Ֆրանկոյի արտաշիրիմումը դադարեցնելու հայցը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Mundo-ին։

Թերթը հիշեցնում է, որ արտաշիրիմումը դադարեցնելու հայցը ներկայացրել են Ֆրանկոյի սերունդները, ովքեր երկրորդ հայցը ներկայացնելու իրավունք ունեն։

Բացի այդ, վերջնական վճիռը կայացնելուց առաջ անհրաժեշտ է ստանալ քաղաքային եւ Մադրիդի իշխանությունների եզրակացությունը։

Ավելի վաղ Իսպանիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել Ֆրանկոյի աճյունի արտաշիրիմումը իրականացնելու դեկրետը։ Մադրիդում հայտարարել էին, որ այն կկատարվի՝ անկախ նրա ընտանիքի համաձայնությունից։ Ընդ որում, խոստացել էին արտաշիրիմումը անցկացնել հարգանքով եւ արժանապատվությամբ։

Ֆրանկոյի թոռները արդարադատության նախարարությունից խնդրել են, որ արտաշիրիմում իրականացնելու դեպքում թույլ տան նրան վերահուղարկավորել Ալմուդեն տաճարի գավթում եւ ինչպես վայել է զինվորականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ