News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2018 թ. Հայաստանում իրական տարեկան գնաճը արձանագրվել է ակնկալվող ցուցանիշներից ցածր մակարդակի վրա եւ տարվա արդյունքներով կանխատեսածից ցածր կլինի: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Ընդ որում նա նշեց, որ վերջին տարիներին գրանցված գնաճի ցածր տեմպերը կպահպանվեն նաեւ հետագա ամիսներին:

«Դա թույլ կտա ԿԲ-ին շարունակել իրականացնել ընդլայնվող դրամավարկային քաղաքականությունը, ինչը, իր հերթին, նպաստում է տոկոսադրույքների նվազեցմանը եւ վարկավորման ծավալի աճին», - ասաց Ստեփանյանը:

Մասնավորապես, նա նշեց, որ նոյեմբերին 2017 թվականի նոյեմբերի համեմատ 12-ամսյա գնաճը կազմել է 1,8 տոկոս, իսկ տարվա արդյունքներով 1,5-1,8 տոկոս սահմաններում է ակնկալվում:

Ընդ որում՝ մինչեւ 2019-ի ավարտ ջանքեր կգործադրվեն 4 տոկոս նպատակային ցուցանիշին հասնելու համար՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, որոնց թվում են ակցիզային հարկի բարձրացումը, ԵՏՄ շրջանակներում որոշ համեմատությունների անցկացումը, «ստվերի» կրճատումը:

Պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ արդյոք մինչեւ տարեվերջ հաշվարկված գնաճը հաշվի առնում է նախատոնական գնաճը, ԿԲ ներկայացուցիչն ասաց, որ սպառողական գների ինդեքսի հաշվարկի ժամանակ Վիճակագրական կոմիտեն գնաճի տարեկան ցուցանիշները  հաշվի է առնում դեկտեմբերի 20-ի դրությամբ: Այնուամենայնիվ, նա նշեց, որ դեկտեմբերին գների կտրուկ տատանումներ չեն սպասվում:

«Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինեն նախատոնական միտումները, բայց դրանք կլինեն լիազոր մարմինների ուշադրության կենտրոնում, եւ հաշվի կառնվեն գնաճի ցուցանիշում», - ավելացրեց Ստեփանյանը:

Հարցին, թե ինչպես են դեկտեմբերի վերջին 10 օրվա գնային միտումները հաշվի առնվում տարեվերջի գնաճի ցուցանիշում, նա անպատասխան թողեց:

Ստեփանյանը նշեց, որ 2018 թվականը բացառիկ էր Հայաստանի համար, ինչը կապված էր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ, եւ կարգավորիչը այդ կապակցությամբ իր կանխատեսումներում եւ գործողություններում զգուշություն էր պահպանում՝ պահպանողական մոտեցումներ ունենալով`իր առջեւ դրված նպատակներից չշեղվելու համար:

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի կանխատեսումների վրա ազդող գործոններին եւ դրանց հետ կապված կարգավորիչի գործողություններին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամը նշեց, որ ներկայումս շուկաներում մրցակցության աճ է նկատվում, այդ թվում այնտեղ, որտեղ գործում են գերիշխող դիրքեր զբաղեցնող խոշոր ընկերությունները:

«Անգամ գերիշխող դիրքեր զբաղեցնող խոշոր ընկերությունները գների փոփոխության ժամանակ զգուշություն են դրսեւորում: Դա որոշ շուկաներում սղաճի է հանգեցրել, ընդ որում գները միջազգայիններից ցածր մակարդակում են գրանցվել: Ավելին, եթե միջազգային շուկաներում գնաճ է գրանցվում, դա ներքին շուկաներում անմիջապես գնաճի չի հանգեցնում, ինչպես առաջ էր», -ասաց Ստեփանյանը: Որպես օրինակ նա նշեց վառելիքի շուկան, որի միջազգային գները աճ են արձանագրել եւ այն չի անդրադարձել Հայաստանի գների վրա:

 «Նույնիսկ գերակա դիրք ունեցողները գները փոփոխելիս զգուշավորություն են դրսեւորում: Սա բերել է մի շարք շուկաների դեֆլյացիայի, ընդ որում՝ գները ֆիքսված են միջազգայինից ցածր մակարդակում: Ավելին՝ եթե միջազգային շուկաներում գրանցվում է գնաճ, դա չի հանգեցնում ներքին շուկաներում այսրոպեական թանկացման, ինչպես նախկինում է եղել»,- պարզաբանեց Ստեփանյանը: Նա օրինակ բերեց վառելանյութի շուկան, որի միջազգային գները աճ էին ցուցադրել, որը, սակայն, Հայաստանում գների վրա չանդրադարձավ:

Նա այնուհետեւ շարունակեց՝ ասելով, որ Հայաստանում գների վրա ազդող հաջորդ գործոնն այն է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում պետական ծախսերի արդյունավետությանը՝ ձգտելով պետական գնումների եւ շինարարության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը համահարթել:

«Սա բավականին շարունակական գործընթաց է, մյուս կողմից, սակայն, այն դանդաղեցնում է տնտեսության մեջ պետական միջոցների ներարկումը: Ընթացիկ տարվա արդյունքներով՝ պետծախսերի ոլորտում մենք կտեսնենք խնայողության զգալի ծավալ»,- նշեց ԿԲ ներկայացուցիչը՝ իր հերթին հավելելով, որ փոքր պակասուրդը նույնպես ազդում է ինֆլյացիայի ցուցանիշների ձեւավորման վրա:

Գների վրա ներգործող երրորդ գործոնը գյուղատնտեսության ոլորտն է, որն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում բացասական դինամիկա է ցուցադրել:

«Թվում էր՝ ագրոարտադրանքի առաջարկի ծավալը պետք է նվազեր եւ գյուղատնտեսական շուկայում ինֆլյացիայի հանգեցներ, սակայն սեզոնային ագրոարտադրանքը նոյեմբերի վիճակագրության մեջ նույն ցուցանիշներն ունի, ինչ անցյալ տարի»,- նշեց ԿԲ Խորհրդի անդամը: Նա ասաց, թե ագրոհատվածում վիճակագրության խնդիրն ակնհայտ է: Իսկ տարվա ընթացքում գրանցվել են ճյուղային խնդիրներ, որոնց մասին խոսել են իրավասու մարմինները:

Ստեփանյանը նաեւ նշեց, որ վերջին տարիներին ձեւավորված ցածր ինֆլյացիոն միջավայրը երկրի տնտեսության համար շատ կարեւոր է ինֆլյացիոն սպասումների կայունացման տեսակետից:

«Այս թեման որքան էլ շահարկվի, հասարակության լայն շրջանակները ԿԲ-ին եւ ընդհանրապես ֆինանսական համակարգին «վստահության քվե» են տալիս, ինչի մասին է վկայում ավանդների աճը, այդ թվում՝ դրամով»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ սա թույլ է տալիս ֆինանսական շուկայի բոլոր հատվածներում ցածր տոկոսադրույքներ պահպանել:

Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի համեմատությամբ 2018 թվականի նոյեմբերին սպառողական գները, 1,8 տոկոսով աճել են: Ըստ պետական բյուջեի՝ 2018 թվականին ինֆլյացիան նախատեսված է 4 տոկոսի (±1,5 տոկոս) մակարդակում:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ