News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Google ընկերության ղեկավարությունը ստիպված է հրաժարվել Չինաստանի համար հատուկ որոնման համակարգ ստեղծելուց, որը կհամապատասխաներ այդ երկրում վերահսկողության խիստ պահանջներին՝ գրում է «Կոմերսանտը»։

Ավելի վաղ հայտնում էին, որ Dragonfly հատուկ որոնողական համակարգը պետք է ջնջեր այն կոնտենտը, որ չինական իշխանություններն անցանկալի կհամարեին։ Բացի այդ, համացանցում որոնման պատմությունը պետք է կապվեր օգտատերերի հեռախոսահամարների հետ։

Ընկերությունն ինքը պաշտոնապես չի հաստատել Չինաստանի համար նման համակարգի ստեղծումը։ Անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ Google-ի տնօրեն Սունդար Պիչայը հայտարարել է, որ Չինաստանի համար հատուկ համակարգի ստեղծման մասին լուրերը կեղծ են։

Միաժամանակ, նոյեմբերի վերջին Google-ի մոտ 500 աշխատակիցներ նամակ են գրել ղեկավարությանը, որի մեջ իրենց բողոքն են հայտնել այդպիսի որոնողական համակարգ ստեղծելու դեմ։ The Intercept-ի տվյալներով, այդ բողոքները, ինչպես նաեւ հակասությունները, որոնք ծագել են ընկերությունում, պատճառ են դարձել ծրագրի փակման համար։ Հայտնում են, որ Google-ի այն ինժեներները, ովքեր նախկինում զբաղվում էին այդ ծրագրով, այժմ նման նախագծեր են մշակում Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ռուսաստանի եւ Բրազիլիայի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ