News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես շաբաթվա ընթացքում երեք լեզու եմ պարապում՝ անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որ լեզուն է սովորելու հաջորդը։

«Ինձ թվում է՝ առայժմ բավարար է։ Չգիտեմ, եթե հետագայում անհրաժեշտություն կծագի, գուցե փորձեմ էլի լեզուներ սովորել»,– նշեց նա։

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա նաեւ ինչ–որ առումով նաեւ քաղաքական տեսլականի հետ է կապված. «Ես մտածում եմ, որ նոր Հայաստանում մեր կրթական համակարգը պետք է քաջալերի լեզուներ սովորել, երեք լեզու իմանալը պետք է սովորական երեւույթ դիտվի Հայաստանում եւ լինի մեր ժողովրդի մրցունակության գրավականը»,–եզրափակեց նա։

 

Տպել
Ամենաշատ