News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ակտիվիստները ռուսական 102-րդ ռազմակայանի պահպանման աջակցության ակցիա են անցկացրել, որը տեղակայված է Գյումրիում, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Ակցիայի ժամանակ կուսակցությունը հայտարարություն է հրապարակել, որում խստորեն քննադատել է հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը: «Մամուլում եւ հայ հանրության շրջանում դարձյալ ուժգնացել են հակառուսական տրամադրությունները, Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակցին հասցեագրված խիստ եւ չհիմնավորված մեղադրանքներ են հնչում: Մասնավորապես՝ Արեւմուտքի շահերը սպասարկող ուժերը փորձում են կենցաղային հողի վրա կատարված ողբերգական եւ տարօրինակ միջադեպն օգտագործել հերթական անգամ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության մեջ սեպ խրելու եւ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար: Դատապարտելով երկրում ռուսական ընկերությունների դեմ ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաեւ միտումնավոր բացասական վերաբերմունքը ռուսերենի նկատմամբ, որի ակնհայտ վկայությունն է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը ռուսերենով անցկացնելու արգելքը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հայ հասարակությանը կոչ է անում չտրվել քաղաքական արկածախնդիրների սադրանքներին»,- նշված է Կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ:

Ակցիային են միացել նաեւ Հայաստանի Միավորված առաջադեմ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ