News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն երկար տարիներ կատուների, շների, վիշապաօձերի և թութակների հետ հավասար ընտանի կենդանիների թվին են դասվում փոքրիկ խոզուկները։

givnost.ru–ն հայտնում է, որ փոքր խոզուկների հիմքում խոզերի վիետնամական տեսակն է, ընդ որում՝ սելեկցիոներները նրանց ուշադրություն են դարձրել 19-րդ դարում։ Վիետնամական խոզուկները չեն տարբերվում ճարպակալությամբ, բայց ժիր էին, ունեին ոչ մեծ չափսեր։

Առանձին առանձնյակներ 12 կիլոգրամից ավելի քաշ չեն հավաքում։ Հենց այդպիսի խոզուկներին են ընտրել սելեկցիոն նոր տեսակի համար, որի հեղինակները գերմանացի գիտնականներն են։

21-րդ դարում կարճլիկ խոզուկների տեսակները արդեն 30–ի են հասնում։ Փոքրիկ խոզուկների առանձնահատկությունները սովորական խոզերի հետ համեմատ պարզ են։ Փոքրիկ խոզուկները կշռում են 9-ից 120 կիլոգրամ։ Վերջին քաշը քիչ չի թվում։ Սակայն սովորական սպիտակ էգ խոզուկը հավաքում է շուրջ 250 կգ քաշ։ Արու խոզերը լինում են 350 կիլոգրամ։

Կարճլիկ առանձնյակի մազերը գրեթե բացակայում են։ Ուստի տնային փոքրիկ խոզուկներն ալերգիա չեն առաջացնում։ Մազաթափությունը, հետևաբար, դեկորատիվ առանձնյակների պարագայում արտահայտված չէ։ Բավական է կենդանուն սանրել լողանալու ժամանակ։ Ջրային պրոցեդուրաները սիրում են բոլոր խոզուկները՝ լինեն մեծ, թե փոքր։

Ձայնի հնչեղության տեսանկյունից դեկորատիվ խոզուկները չեն տարբերվում սովորականներից։ Իրենց փոքր չափերի շնորհիվ կարճլիկ խոզուկները ավելի շարժուն են։

Ամենատարածված տեսակը Մայալինոն է, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենափոքր խոզի տեսակ։

Այս տեսակի խոզուկները կշռում է 9-13 կիլոգրամ։ Կենդանիների հասակը չի գերազանցում 35 սանտիմետրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ