News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Le Monde թերթը ստիպված էր ներողություն խնդրել ընթերցողներից իր շաբաթաթերթի շապիկի համար, երբ նրանցից ոմանք նմանություն էին գտել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի սեւ ու սպիտակ լուսանկարի եւ ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի լուսանկարի միջեւ: Համապատասխան ուղերձը հրապարակվել է խմբագրության ղեկավար Լյուք Բրոների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ շաբաթ՝ դեկտեմբերի 29-ին, լույս տեսած հանդեսի շապիկը քննադատությունների ալիք է բարձրացրել որոշ ընթերցողների շրջանում: « Մենք ներողություն ենք խնդրում բոլորից, ում ցնցել է դրա գրաֆիկական ձեւավորումը, սակայն այն բոլորովին նման չէ նրան, ինչի մասին մեզ ասում են»,-գրել է նա:  Համաձայն Բրոների՝ ձեւավորողները ոգեշնչվել են ռուսական կոնստրուկտիվիստների ստեղծագործություններից: Նա հիշեցրել է նաեւ, որ նախկինում նկարիչ Լինքոլն Անյուն նմանօրինակ ոճով արդեն ձեւավորել է պարբերականի մի քանի շապիկներ:

Շաբաթ սոցցանցերում տարածված քննադատական արձագանքներն ուղեկցվում էին երկու պատկերների համեմատությամբ: Դրանցից մեկում սեւ սվաստիկայով Երրորդ ռեյխի կարմիր ու սպիտակ դրոշի դիմաց կանգնած Հիտլերի սեւ ու սպիտակ լուսանկարն էր, իսկ մյուսում՝ հանդեսի շապիկը: Վերջինի վրա Ֆրանսիայի նախագահի սեւ ու սպիտակ պատկերն էր կարմիր ու սպիտակ ֆոնի վրա, իսկ նրա ետեւում տեղ էր գտել սեւ գույնով գոթական «М» թավատառը՝ պարբերականի անունը խորհրդանշող: Այդ կոլաժում, սակայն, Մակրոնի պիջակի եզրերին նկարիչը տեղավորել էր նաեւ Ելիսեյան դաշտերից բողոքի ցույցերի սեւ ու սպիտակ լուսանկար, որտեղ միակ գունավոր տարրը ոչ թե մասնակիցների դեղին բաճկոններն էին, այլ Ֆրանսիայի դրոշի կարմիր շերտագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ