News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության մեջ էական ուղղություններից է, որ ծառայում է բազմաթիվ նպատակների։ Այս մասին Հանրային հեռուստատեսության ««Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս առումով մենք վերահաստատեցին, որ մեր կառավարությունը հստակ շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունը, որովհետեւ դա մեզ համար կենսական նշանակություն ունի։ Մենք մտադիր չենք այդտեղ որեւէ փոփոխության, մտադիր ենք մեր հարաբերությունները խորացնել որպես իրավահավասար ստրատեգիական գործընկեր»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Դիտարկմանը, որ Հայաստանին ուղարկվող մեսիջները Մոսկվային, կարծես, չեն համոզում, եւ մենք ճիշտ հակառակ մեսիջներն ենք ստանում, մասնավորապես, կապված գազի գնի բարձրացման, Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու հետ, Մնացականյանը պատասխանեց. «Միգուցե մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում տեղի ունեցած այս փոփոխությունը ինչ-որ չափով հարցեր է առաջացրել, թե ինչ նպատակներ ունեն Հայաստանում, իրապե՞ս սա այդպես է, իրապե՞ս կարելի է այն համեմատել այլ օրինակների հետ, թաքնված օրակարգերի հետ։ Եթե դրա համար ժամանակ է պահանջվում, ապա մենք համբերատար ենք։ Մեր նպատակները պարզ են եւ շատ պարզ արտահայտված։ Մենք ունենք բավական ակտիվ ու գործնական, լավ երկխոսություն ՌԴ-ի հետ տարբեր մակարդակներում»։

Հարցին, թե ինչո՞վ է արտահայտվում այդ լավ հարաբերությունը, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց. «Մեր նպատակները անփոփոխ են եւ մենք անելու ենք այն, ինչ մեր օրակարգում է։ Այո, կա գազի հարցը, կան այլ հարցեր, որտեղ կարող են առաջանալ բնականոն տարաձայնություններ։ Մենք իրավահավասար պայմաններում շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք, եւ պնդելու ենք դրա վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ