News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բանակում պետք է ծառայեն բոլորը: Այս կարծիքն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` փետրվարի 22-ին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Պատասխանելով բանակային ծառայությունից տարկետման միջոցով ազատված երիտասարդների մասին հարցին, Օհանյանն ընդգծեց, որ այդ երիտասարդները չեն խախտել օենքը: «Սակայն ես համաձայն եմ, որ պետք է ծառայեն բոլորը»,-նշեց նա:

Նախարարը միաժամանակ հավելեց, որ տարեցտարի աշխատանքներ են տարվում տարկետման միջոցով բանակային ծառայությունից ազատվողների թիվը կրճատելու ուղղությամբ:

Միջոցառման մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է նախարարը այն պաշտոնյաների  մասին, ովքեր չեն ծառայել բանակում: Ամենայն հավանականությամբ, հարցը վերաբերում էր միջոցառմանը ներկա Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Օհանյանն ասաց, որ որոշ պաշտոնատար անձինք օրինական ճանապարհով ազատվել են ծառայությունից:   Բացի Պաշտպանության նախարարից, հարցին որոշեց պատասխանել նաեւ Աշոտյանը, նշելով, որ բժշկական համալսարանում ուսանելը փոքր ինչ տարբերվում է, քանի որ համալսարանն ունի ռազմական ամբիոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ