News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանն արդեն ոստիկանության հետ համատեղ համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առեւտուրը վերացնելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հունվարի 8-ին, աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ առեւտրականներին վարչական շրջանների շուկաներում ու մի շարք այլ հատվածներում առաջարկվում են այլընտրանքային տարածքներ:

«Բոլոր վարչական շրջաններում այդպիսի վայրեր կան թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված, այս առումով մենք խնդիր չունենք: Այսինքն մարդիկ անգործ չեն մնա: Ուղղակի պետք է մարդկանց արդեն գնալ, զգուշացնել, բացատրել, ասել, որ սա նախ օրենքի պահանջ է, երկրորդը՝ հանրության:

Մարդիկ ուզում են՝ առեւտրի վայրերը ծառայեն առեւտրի համար, փողոցները՝ որպես փողոցներ, եւ բացի այդ նաեւ թունավորման վտանգը կա: Ամեն ինչ վկայում է այն, որ պետք է հրատապ այս խնդիրը լուծել: Ամեն ինչ արվում է շատ բարեհամբույր, բացատրելով, նաեւ մարդկանց ուղղորդելով առեւտրի համապատասխան վայրեր, որոնք այս պահին շատ անգամ անվճար են տրամադրվում: Տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել մեկը՝ մեկ ամիս, մյուսը՝ երկու, դեպքեր կան անգամ վեց ամիս ժամկետով անվճար տրամադրել տարածքները, մինչեւ մարդիկ ընկնեն հունի մեջ եւ շարունակեն իրենց գործունեությունը»,- ընդգծել է քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ