News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ կառավարության «շաթդաունը» կդադարեցվի չորեքշաբթի Կոնգրեսի առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

ԱՄՆ մի շարք նախարարություններ եւ գերատեսչություններ, ներառյալ Պետքարտուղարությունը, արդարադատության, ներքին անվտանգության, տրանսպորտի եւ գյուղատնտեսության նախարարությունները դեկտեմբերի 22-ից աշխատանքը սահմանափակել են: Թրամփը սահմանների անվտանգության նոր ֆինանսավորման համար ավելի քան 5 մլրդ դոլար է պահանջում՝ հակառակ դեպքում հրաժարվելով բյուջեն ստորագրել: Նոյեմբերյան ընտրությունների արդյունքներով Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստացած դեմոկրատները պատրաստ են հատկացնել 1,3 մլրդ դոլարից ոչ ավելի լրացուցիչ միջոցներ:

«Խնդրի միակ լուծումն այն է, որ դեմոկրատները ընդունեն ծախսերի մասին օրենքը, որը կպաշտպաներ մեր սահմանները եւ կառավարությունը կբացեր: Այս իրավիճակը կարող է կարգավորվել 45 րոպեում հանդիպման ժամանակ: Ես Կոնգրեսի առաջնորդներին վաղը հրավիրել եմ, որպեսզի դա անենք»,- հայտարարել է Թրամփը հեռուստաուղերձում:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է դեմոկրատներին զիջման գնալ եւ արդեն չի պնդում, որ պատը բետոնե լինի՝ համաձայն է պողպատե պատնեշին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ