Գեղարքունիքի մարզում, հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։20-ի սահմաններում 33-ամյա Վահագն Հ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 RD 440 համարանիշի ավտոմեքենայով Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր 57-ամյա Սվետլանա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն։