News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանը չպետք է գտնվի կալանքի տակ եւ նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը միջանկյալ միջոց է, քանի որ հայտնի չէ, թե երբ Վճռաբեկ դատարանը կանդրադառնա նրա խափանման միջոցի հարցին։ Այս մասին այսօր՝ հունվարի 9- ին Երեւանի  ըմդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նշենք, որ բացի գրավի միջնորդությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից հունվարի 8–ին դիմում է ներկայացվել   Սահմանադրական դատարան։  Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները։ Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Քոչարյանի խափանման միջոցի գործով Գլխավոր դատախազության ներկայացրած  բողոքը:

«Վճռաբեկ դատարանը կիրառել էր քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդված 1-ին մասը, որով Վճռաբեկ դատարանի բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք է նախաըեսված, որոնցից ոչ մեկն այս դեպքում կիրառելի չէ»,- ասաց բա։

Ըստ պաշտպանի՝  հիմքերից մեկն այն է, որ Վճռաբեկ բողոքը վարույթ է  ընդունվում, եթե օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա․ «Այսինքն Վճռաբեկը պետք է մի որոշում կայացնի, որով օրենքնի բազմատեսակ մեկնաբանություններին վերջ կտրվի եւ կսահմանի որ այս օրենքն այսուհետ պետք է այսպես կիիրառվի:

Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոարյանի անձեռնմխելիության խնդրին: Բայց Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը սահմանադրության մեկնաբանության խնդիր է եւ Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել դատախազության բողոքը այն պատաճառաբանությամբ, որ անհրաժեշտ է մեկնաբանել Սահմանադրությունը: Երկորդ հիմքը, որով կարող էր Վճռաբեկը բողոք վարույթ ընդունել այն է, եթե առկա է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում:

Այս դեպքում մի կողմից մարդու իրավունքն է, մյուս կողմից պետության շահը:

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը տվյալ դեպքում գերակա է, երբ դատախազությունը Վճռաբեկ բողոք է բերում սրա դեմ պատճառաբանում է նրանով, որ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, ստացվում է աբսուրդ, որովհետեւ պետության անունից բողոք բերելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ առկա է մարդու իրավունքի խախտում, այն դեպքում երբ Վճռաբեկ բողոքի ամբողջ էությունն այն է, որ պետության իրավունքն է խախտվել:

Այս օրենքը Վճռաբեկ դատարանը կիրառեց այնպես, որ այն սկսեց հակասել Սահմանադրությանը (Խոսքը ՀՀ Քրդատի 414,2 հոդվածի մասին է)»։ Ալումյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը վարույթ ընդունելիս հաշվի է առել այս օրենքը կարգավորող երկու հիմքերն էլ:

Նրա խոսքով, եթե Սահմանադրական դատարանը բավարարի իրենց դիմումը, ապա այն ուղղակիորեն կանդրադառնա Քոչարյանի վրա. «Եթե Սահամանդրական դատարանը համարի, որ մենք ճիշտ ենք, ապա պետք է վերնայավի Գլխավոր դատախազի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, արդեն դրանից կբխեն հաջորդ դատական ակտերը վերանայելու խնդիրները: Հնարավոր կլինի կվերանայել Վճռաբեկ դատարանի որոշումը, դրանից կխբի նաեւ Վերաքննիչ դատարանի Քոչարյանին կալանավորելու որոշումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ