News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող բնակարանում բանվոր է զոհվել. նա եռացող ջրից այրվածքներ է ստացել: 68-ամյա տղամարդը պատահաբար վնասել է սրբիչների չորացուցիչի խողովակը եւ չի կարողացել լոգարանից դուրս գալ, փոխանցում է «МК»-ն: 

Պատահարը տեղի է ունեցել հունվարի 9-ին մոտ 16:00-ին Ավիացիոն փողոցում գտնվող բնակարանում: Անցյալ տարվա նոյեմբերին այն ձեռք էին բերել ձեռնարկատեր Ալեքսանդրը եւ նրա կինը:

Զույգը վերանորոգման համար վարձել է իր ծանոթի եղբորը՝ Հայաստանի 68-ամյա քաղաքացուն՝ Սոսի անունով: Տղամարդն օրերս ժամանել էր ՌԴ մայրաքաղաք եւ պետք է սկսեր լոգարանի սալապատումը: Աշխատանքին խանգարում էր սրբիչների չորացուցիչը, որն անջատելու համար հատուկ սանտեխնիկի են հրավիրել:

Նա զննել է խողովակները եւ խնդրել պատի վրայի անցքը եւս 10 սմ-ով մեծացնել (տեղադրված էր մոտ 20x10 չափերով վաննայի ձախ կողմում) կափույրին մոտենալու համար, որը փակում էր տաք ջրի մատակարարումը: Սոսին հավաստիացրել է, որ ինքը կընդլայնի հասանելիությունը եւ վաղ առավոտից սկսել է աշխատել:

Իսկ ցերեկը բնակարանի սեփականատերերին զանգահարել է շենքի պահակը, որը հաղորդել էր ջրի հոսքի մասին: Տան տիրուհին եկել է բնակարան: Նա պահակի հետ բացել է մուտքի դուռը եւ տեսել, որ ներսում շուրջբոլորը տաք ջրով եւ գոլորշիով է լցված: Կանայք մտել են լոգարան. խողովակից եռացրած ջուր է հոսել, վաննայում, հորատիչը ձեռքին, պառկած է եղել բանվորը: Ժամանած սանտեխնիկները հայտանբերել են, որ պատի ներսում գտնվող խողովակը վնասված է, որով սրբիչների չորացման խողովակի մեջ տաք ջուր է լցվում: Սոսին, հավանաբար, հորատիչով վնասել է այն, եռացրած ջուրը շփել է նրա վրա, նա ընկել է վաննայի մեջ եւ հավանաբար մահացել է կա՛մ ստացած այրվածներից, կա՛մ էլեկտրահարվելուց, կա՛մ ընկնելուց հետո ստացած հարվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ