News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի է Կարագանդայում սպանության միջադեպի քաղաքականացումը: Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ նման փորձեր են կատարվում որոշ լրատվամիջոցների, ինչպես նաեւ համացանցի առանձին օգտատերերի կողմից:

«Ակնհայտորեն սա արվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ միջադեպից օգտվելու նպատակով: Ղազախստանի ամբողջ տարածքում նման միջադեպեր շատ հաճախ են տեղի ունենում: Այս դեպքը առիթ դարձավ հակահայկական տրամադրություններ հրահրելու համար: Ղազախստանի իշխանությունները ինչպես իրենց հայտարարություններով, այնպես էլ գործողություններով ցուցադրեցին ազգամիջյան կոնֆիկտների համար հող ստեղծելու ցանկության բացակայությունը»,- շեշտեց նա:

ՀԿ ղեկավարը նշեց, որ արտահանձնումը մշտապես քաղաքական երանգ է ունենում: «Նարեկ Գուրուրյանին Ռուսաստանից Ղազախստանին հանձնելը բխում է 2 երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից, եւ Մոսկվան այն չէր փչացնի»,- նշեց իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ ըստ միջազգային նորմերի՝ Ղազախստանը պարտավոր չէ Նարեկ Գուրուրյանին Հայաստանին հանձնել, սակայն նման որոշում կարող է ընդունվել բանակցությունների արդյունքում: «Դրանից բացի, դատավճռի կայացումից հետո հնարավորություն կլինի դիմելու Ղազախստանի իշխանություններին՝ դատապարտյալին հանձնելու նպատակով, որպեսզի նա իր պատիժը շարունակի հայրենիքում կրել»,- ասաց ՀԿ ղեկավարը:

Իրավապաշտպանը նշեց, որ ամեն դեպքում հայ իրավապահներն ու փաստաբանները հնարավորություն կունենան մեկնելու Ղազախստան եւ մինչդատական ու դատական քննության ժամանակ ներկայացնելու Հայաստանի քաղաքացու շահերը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել երիտասարդների ծեծկռտուք, որի հետեւանքով 23-ամյա ղազախ է սպանվել: Խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը հունվարի 9-ին ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ