
Հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է լրագրող Հադիջա Իսմայլովան ընդդեմ Ադրբեջանի կառավարության գործով որոշումը:
Գանգատը ներկայացվել էր անձնական կյանքի գաղտնիքի խախտման ոչ արդյունավետ քննության պատճառով, որը սկսվել էր լրագրողի անձնական կյանքին վերաբերող տեսակադրերի տարածման հետ կապված, հայտնում է contact.az-ը:
Եվրոպական դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով (հարգանք անձնական եւ ընտանեկան կյանքի նկատմամբ) եւ 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն) Իսմայլովայի իրավունքների խախտումը:
Ադրբեջանը պարտավոր է վճարել 15 հազար եվրոյի փոխհատուցում եւ եւս 1750 եվրո դատական ծախսերի համար:
ՄԻԵԴ վարույթում են լրագրողի եւս մի քանի գանգատներ, այդ թվում՝ 2014 թվականի դեկտեմբերին նրա կալանավորման եւ դրան հաջորդած ազատազրկման վերաբերյալ: