Չինաստանի նախագահ Սի Ցզինպին ապրիլին հնարավոր է այցելի Հյուսիսային Կորեա։ Դա կարող է դառնալ նրա առաջին այցը Փհենյան: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի իշխող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Լի Հյո Չանը, հաղորդում է Yonhap–ը:
«Սի Ցզինպինի այցը Հյուսիսային Կորեա կարծես թե նախատեսվում է ապրիլին, իսկ մայիսին մեծ է հավանականությունը, որ նա կայցելի Հարավային Կորեա»,-ասել է Լին` առանց բացահայտելու իր տեղեկատվական աղբյուրը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այս շաբաթվա սկզբին Չինաստան էր այցելել եւ հանդիպել Ցզինպինի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրորդ գագաթնաժողովի նախօրեին:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Ցզինպին ընդունել է Հյուսիսային Կորեա «հարմար ժամանակ» այցելելու հրավերը։