News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխում է բնակչության հետ՝ Facebook սոցիալական ցանցով հաղորդակցվելու ձեւաչափը, որը կկոչվի «Զրույց քաղաքացու հետ»: Այդ մասին այսօր՝ հունվարի  15-ին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ֆորմատով, ժամանա առ ժամանակ, առնվազն ամիսը մեկ անգամ ես այսպիսի ֆորմատով ձեզ հետ կշփվեմ. կխոսեմ այն խնդիրների մասին, որոնք այդ ընթացքում ի հայտ կգան»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին խոսում է մեքենայից, իսկ աշխատավայրում չի ցանկանում կտրվել աշխատանքից, իսկ երեկոյան արդեն հոգնած է լինեւմ եւ ինքը,եւ քաղաքացիները եւ հաճախ իր ասածներն այդքան էլ ճիշտ չեն ընկալվում:

Նա հույս հայտնեց, որ իր առաջարկած ձեւաչափը հաջողություն կունենա, իսկ եթե ոչ՝ ապա «այլ բան կմտածենք»:  «Ինձ համար շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, որ այս անիմիջական շփումը լինի քաղաքցիների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ