News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի երեկոյան Հոնդուրասից Դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների քարավանը Գվատեմալայի տարածք է ներթափանցել: Այս մասին հայտնում է  Prensa Libre գվատեմալական պորտալը՝ վկայակոչելով միգրացիայի ազգային ինստիտում (INM) աղբյուրին:

Միգրանտների նոր քարավանը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Հոնդուրասի Սան-Պեդրո-Սուլա քաղաքից դեպի ԱՄՆ է շարժվել:

Միգրանտների ստույգ թիվը դեռ հայտնի չէ: Ըստ որոշ տվյալների՝ քարավանում 1-2 հազար մարդ կա:

Efe գործակալության տվյալներով՝ նոր քարավանի կազմից Գվատեմալա է անցել 709 մարդ: Արատակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավար Լիսանդրո Ռոսալեսը նշել է, որ նրանցից միայն 359 է անցել սահմանը՝ ավարտելով անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը:

Մեքսիկայում ԱՄՆ-ի հետ սահմանին այժմ մոտ մի քանի հազար մարդ է  կուտակվել, որոնք Կենտրոնական Ամերիկայի երկրներից են ժամանել: Տարբեր գնահատականներով՝ Տիխուանա եւ Մեխիկալի քաղաքների շրջաններում կարող է 6-9 հազար միգրանտ գտնվել Հոնդուրասից, Գվատեմալայից, Սալվադորից:

Միգրանտների մի մասը հայրենիք  է վերադարձել կամ որոշել է մնալ Մեքսիկայում: ԱՄՆ-ն անվտանգության ապահովման համար մի քանի հազար զինվորական է տեղակայել սահմանին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ