News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում հաստատեց «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը»։

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար:

«Այսօր շրջակա միջավայրի պահպանության հարցերն առանձնակի հրատապ են: Մարդն անխնա սպառում է բնական պաշարները, որի հետևանքով նվազում են օգտակար հանածոները, աղտոտվում է բնական միջավայրը: Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է:

Հայաստանը, որպես լեռնային, դեպի ծով ելք չունեցող երկիր, բնորոշվում է խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորությամբ, ակտիվ արտածին ու անապատացման գործընթացներով և հաճախակի նկատվող տարերային աղետներով, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Այս ֆոնի վրա առավել խոցելի են ջրային ռեսուրսները»,-ասաց նա:

Ղափլանյանի խոսքով, հաշվի առնելով Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսներիարդյունավետ կառավարումը, ինչպես նաև մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանումն աղտոտումից: Ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման գործում առավել կարևորվել է պետության դերը: Այն ընդգրկում է ջրային ոլորտի քաղաքականության մշակում, այդ թվում,  ջրախնայող տեխնոլոգիաների արդյունավետ համակարգերի ներդրման խթանում՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման ոլորտում առկա միջազգային փորձը։

Մշակվել է նաև հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր, որում ներառված միջոցառումների մեծ մասի համար արդեն իսկ իրականացվել են պիլոտային ծրագրեր։ Միջոցառումների ծրագիրը մշակվել է հաշվի առնելով արձանագրված արդյունքների հիման վրա տեխնոլոգիայի ներդրման նպատակահարմարությունը, ներդրումների շահավետությունը,  տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները:

Այս նախագծով ներկայացվում են ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման  անհրաժեշտությունը և ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, առաջրկվող լուծումներն ու առավելությունները, ինչպես նաև նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումները:

Ըստ որոշման նախագծի՝ հայեցակարգը հիմք կհանդիսանա նաև տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ