News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ հասարակությանը վրդովվեցրել է ոչ թե գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մասնագիտական գործունեությունը, այլ նրա քաղաքական հայտարարությունները։

Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Հայաստանում կա մի խնդիր, որ փաստաբաններին իրավական եւ պաշտպանության դաշտից տանում է քաղաքական: Երբ փաստաբանը փոխանակ պաշտպանի իր պաշտպանյալին, անում է քաղաքական հայտարարություններ, ինքը գալիս է մեր՝ քաղաքական դաշտ»։

Իգիթյանի խոսքով, պաշտպանյալին որպես քաղբանտարկյալ ներկայացնելը և ամբողջ պաշտպանությունը դրա վրա կառուցելը՝ առաջին հերթին վնասում է պաշտպանյալին: Պատգամավորն ընդգծեց, եթե 2008-ին քաղբանտարկյալի համար հստակ սահմանում չկար, ապա 2012-ին ԵԽԽՎ-ում տրվեց այդ սահմանումը, մինչդեռ դրանում նշված կետերից ոչ մեկը, Իգիթյանի խոսքով, չի տարածվում Մանվել Գրիգորյանի կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, քանի որ նրանց առաջադրված մեղադրանքները ոչ մի ընդհանրություն չունեն «քաղբանտարկյալ» եզրույթի հետ։

«Եթե պաշտպանները հույս ունեն, որ ՄԻԵԴ-ում կփորձեն հետագայում պաշտպանել նրանց որպես քաղբանտարկյալ, նրանք սխալվում են», -  ընդգծեց Իգիթյանը։

Նշենք, որ դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը թքել էր, ապա անհայտ ծագումով հեղուկ էր լցրել Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա:

Տպել
Ամենաշատ