News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանները հայտնաբերել են Գետափ գյուղում կատարված ավազակային հարձակման 4-րդ կասկածյալին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ի երեկոյան Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Տուժողներն ամուսիններ էին: Չորս հոգի դիմակավորված մտել էին տուն, ծեծել նրանց, կապել ննջարանում, դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ տնից հափշտակել կես միլիոն դրամ, խմիչքներ, համակարգիչ, բջջային հեռախոս ու պլանշետ:

Կատարվածի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկացան կեսգիշերն անց` օպերատիվ կառավարման կենտրոնից:

Րոպեներ անց օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր: Հարձակման հետեւանքներն ակնհայտ էին: Տունն ամբողջությամբ տակնուվրա էին արել: Իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը, տուժողներից հաղորդում վերցրին:

Որոնողական աշխատանքների ընթացքում, տնից ոչ հեռու, քրեական հետախույզները դիմակներ հայտնաբերեցին, ավել ուշ` նաեւ գողոնը:

Համապատասխան միջոցառումներից հետո, քրեական հետախույզները դեկտեմբերի, ժամը 6.30-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Եղեգնաձորի Միկոյան փողոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկեցին նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, Լոռու մարզի բնակիչներ Արեն Սարգսյանին եւ Բագրատ Ասոյանին:

Կասկածյալները ձերբակալված են:

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հունվարի 13-ին, ժամը 15.30-ին ոստիկանության Եղեգնաձորի, Բազումի եւ Սպիտակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքում հայտնաբերվել եւ Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1984 թ. ծնված Արմենակ Մկրտչյանը, որը ձերբակալվել է:

Իսկ արդեն հունվարի 14-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունվարի 14-ին, ժամը 21.20-ին, Եղեգնաձորի եւ Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սպիտակ քաղաքում հայտնաբերվել եւ Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1987 թ. ծնված Վահե Մելոյանը, որը ձերբակալվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ